Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Գերմանիայում հանդիպել են հյուրանոցների ասոցիացիայի (IHA) գործադիր տնօրեն Մարկ Լյութեին:
Հանդիպման ընթացքում Մարկ Լյութեն նշել է, որ արդեն ծանոթ է Հայաստանի հյուրանոցային ասոցիացիայի գործունությանը և հույս հայտնել, որ երկու երկրների ասոցիացիաները համագործակցության եզրեր կգտնեն:
Նախարար Վահան Քերոբյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ձեռքբերումներն ու նախատեսվող ծրագրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան: