Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության`9, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, յուրացնելու կամ վատնելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, հոգեկան ներգործության, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման և ինքնավնասման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հեռախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ավազակային հարձակման, բնակարանային գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: