Նիլակշի Սահա Սինհան, որը ներկայումս զբաղեցնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության համատեղ քարտուղարի պաշտոնը, կլինի Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի հաջորդ դեսպանը: Այս մասին հայտնում են Հնդկաստանի ԱԳՆ-ից:
Նշվում է, որ դեսպանը շուտով կսկսի կատարել իր պարտականությունները: