Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, քննարկել երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Անկարայում Աբդոլլահիանը հայտարարել է. «Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, և այսօր կարող ենք Թուրքիային նշել որպես Իրանի հետ ամենալավ հարաբերություններն ունեցող հարևաններից մեկի»:
Ավելի ուշ Իրանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի ԱԳ նախարարը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ահաբեկչությունը Սիրիայում։