Եվրահանձնաժողովը հուսով է, որ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներով ճգնաժամի մեջ կգցեն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում։
«Մենք ամենախիստ պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ, որոնք երկրի տնտեսությունը տասնամյակներ շարունակ ճգնաժամի մեջ կպահեն և նրա արդյունաբերությունը կզրկեն ժամանակակից և կրիտիկական տեխնոլոգիաներից»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը փոխարինել է ռուսական գազի խողովակաշարով մատակարարման 80%-ը: