Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։
Այս մասին տեղեկանում ենք Բաբայանի Ֆեյսբուքի էջից:
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։
Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,- գրել է Բաբայանը:
Հիշեցնենք՝ Արցախի նախագահի հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել էր Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից: