2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է: Այդ մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
Նիստի օրակարգում ներառված է եղել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:
Ըստ քվեարկության արդյունքների՝ 162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը։