Նեպալի իշխանությունները երկուշաբթի ազգային սգո օր են հայտարարել Պոկհարա քաղաքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի համար, հայտնում է Associated Press-ը:
Առայժմ հաստատվել է 68 մարդու մահը, ընդհանուր առմամբ, Yeti Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը կործանվել է Պոկհարա քաղաքի միջազգային օդանավակայանին մոտենալիս, եղել է 72 մարդ, այդ թվում՝ անձնակազմի չորս անդամ։ Անհետ կորած համարվող 4 քաղաքացու որոնումները շարունակվում են: Ինքնաթիռը թռչում էր Կատմանդուից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կործանման պատճառը եղել է օդանավի տեխնիկական անսարքությունը։ Աղետի պահին Պոկհարա քաղաքի շրջակայքում եղանակը և տեսանելիությունը լավ են եղել։ Քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես փակ է: