Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ՆԳՆ ներքին անվտանգության վարչության հետ համատեղ վերացրել է շահագործումից հանված և ոչնչացման ենթակա զենքերի վերավաճառքի ալիքը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանցախմբի կազմում եղել են գործող և նախկին իրավապահներ, նրանց հանցակիցները, որոնք զբաղվում էին զենքի և զինամթերքի երկրորդական շրջանառությամբ։
Ձերբակալությունների և խուզարկությունների ժամանակ առգրավվել են մեծ քանակությամբ զենք ու ռազմամթերք, ինչպես նաև վերացվել է նախկին ոստիկանի ստեղծած զենքի ձևափոխման ընդհատակյա արտադրամասը։ Ալմաթիի դատարանն արդեն մեղադրական վճիռ է կայացրել, մեղադրյալները կենթարկվեն 2-5 տարվա ազատազրկման:
Ըստ տեղեկությունների՝ աշխատանքից ազատել են նաև իրավապահ մարմինների մի քանի ղեկավարի՝ իրենց պարտականություններն անփույթ կատարելու և անձնակազմի նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու համար։