Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորում չի նախատեսվում նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Handelsblatt պարբերականի հետ հարցազրույցում։
«Նույնիսկ եթե Ուկրաինայում թնդանոթները լռեն, չպետք է ակնկալել, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորվեն»,- պնդել է նա:
Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարություն էր հնչել նաև Մոսկվայից: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները չեն լինի ինչպես նախկինում էր:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վճռորոշ փուլում է: Ենս Ստոլտենբերգը կրկին շեշտել է, որ Կիևին ռազմական աջակցությունը խաղաղության ամենաարագ ճանապարհն է, և արևմտյան երկրները շուտով կավելացնեն ծանր սպառազինության մատակարարումներն Ուկրաինա: