Շատ դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճների ու մարզական գույքի շատ լուրջ խնդիր ունենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
«Նոր կառուցվող դպրոցներում կառավարության կողմից հայտարարվել է, որ ամեն ինչ պիտի նոր լինի, այդ թվում՝ մարզագույքը։ Բացի այդ, մենք իրականացնում ենք զանազան ծրագրեր, որոնցով փորձում ենք ֆիզկուլտուրա առարկան ոչ միայն ավելի գայթակղիչ դարձնել, այլև ՕԳԳ-ն բարձրացնել։
Օրինակ՝ ձյունառատ տարածքներում Դահուկային ֆեդերացիայի հետ իրականացնում ենք ծրագիր, որի համաձայն աշակերտները ֆիզկուլտուրա առարկայի փոխարեն դահուկային սպորտով են զբաղվում։ Որոշ շրջաններում Ալպինիզմի ֆեդերացիայի հետ ենք համագործակցում, երեխաներին զբաղեցնում են ժայռամագլցմամբ, իսկ դա օլիմպիական մարզաձև է։ Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ենք իրականացնում ծրագրեր»,- ասաց Գիլոյանը։
Նա վստահեցրեց, որ առարկայի արդյունավետ անցկացման խնդիրն իրենց օրակարգում է։