ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ասել է, որ գործակալությունն ընդլայնում է իր ներկայությունը Ուկրաինայում՝ օգնելու կանխել միջուկային վթարը հակամարտության ընթացքում:
«ԱԷՄԳ-ը շուտով մշտական ներկայություն կունենա Ուկրաինայի բոլոր միջուկային օբյեկտներում»,- հայտարարել է Գրոսին: Ավելի վաղ նա ասել էր, որ այցելելու է Ուկրաինա՝ կազմակերպության փորձագետներ տեղակայելու հանրապետության բոլոր ատոմակայաններում։ Նախատեսվում է Ուկրաինայում պահել մոտ 11-12 փորձագետ։