Սևաստոպոլը գրոհած անօդաչու թռչող սարքերի թիվը հասավ 7-ի։ Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 16-ին, իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Քաղաքային իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ «այս պահին ծովի վրայով թռչող արդեն յոթ անօդաչու թռչող սարք են խփել»։ Նա նաև պարզաբանել է, որ ո՛չ ցամաքում, ո՛չ ծովում գտնվող օբյեկտներ չեն տուժել։
Ավելի վաղ Ռազվոժաևը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը երեք անօդաչու սարք են խոցել։ Հունվարի սկզբից Սևաստոպոլը պարբերաբար ենթարկվում է անօդաչու սարքերի հարձակումների։