ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Բոբ Մենենդեսը դեմ է արտահայտվել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, գրում է Euractiv կայքը։
«Ինչպես բազմիցս ասել եմ, ես կտրականապես դեմ եմ Թուրքիային F-16 ինքնաթիռներ վաճառելու Բայդենի վարչակազմի առաջարկին»,- ասել է Մենենդեսը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին հայտնել է, որ մտադիր է Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչներ վաճառել։ Կառավարությունը նշել է, որ իրենք կողմ են վաճառքին և մի քանի ամիս ոչ պաշտոնական բանակցություններ են վարել Կոնգրեսի հետ՝ հավանություն ստանալու համար: