ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատերեր Հարություն Լեխլյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և Լևոն Հովհաննիսյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) պատկանող մսամթերքի արտադրամասերում իրականացրած վերահսկողության ընթացքում վերցրել են նմուշներ առկա ապրանքատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության:
Փորձաքննությամբ պարզվել է, որ Հարություն Լեխլյանի արտադրամասում «Կոտլետ կիևյան» արտադրատեսակը «ՄԱՖԱնՄՔ», «Բորբոսասնկեր», իսկ Լևոն Հովհաննիսյանի մոտ նույն արտադրատեսակը՝ նաև «Ախտածին ս/թ սալմոնելաներ» մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և համարվում են վտանգավոր սննդամթերք:
Երկու արտադրամասերում էլ արտադրական առանձին գործառույթը՝ «Կոտլետ կիևյան» արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: