Ուկրաինայից Ստամբուլ ուղևորվող 142 մետրանոց բեռնանավը գիշերը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է ղեկային կառավարումը և հայտնվել է ծանծաղուտում, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Ստամբուլի առափնյա ոստիկանության վարչությունը հայտնել է, որ նավը ծանծաղուտից դուրս բերելու համար փրկարար նավերն իրականացնում են համապատասխան գործողություններ:
Տեղեկացվել է նաև, որ մինչև աշխատանքների ավարտը Բոսֆորի նեղուցը փակ կլինի նավերի երթևեկության համար: