Շվեդիայի դատական իշխանությունը հրաժարվել է հետաքննել Թուրքիայի նախագահ Էրդողանի խամաճիկի հետ կապված՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների գործողությունը։ Այս մասին հայտնում է Aftonbladet-ը։
Ցույցը տեղի է ունեցել հունվարի 11-ին Ստոկհոլմում։ Հրատարակության համաձայն՝ Շվեդիայի դատախազությունը ցուցարարների գործողություններում ոչ մի անօրինական բան չի տեսել։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են Անկարային արտահանձնել մոտ 130 քրդերի, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկիչներ։ Նա հիշեցրել է, որ մի շարք անձանց արտահանձնումը պայման է, որպեսզի հաստատվի այդ պետությունների մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք։