«Իմ անձի նկատմամբ արդեն մեկ ամիս շարունակվող ուշադրությունը թույլ չի տալիս օբյեկտիվ լուսաբանել և քննարկել բանակի, Բունդեսվերի վիճակն ու փոփոխություններն անվտանգության քաղաքականության կուրսում՝ ելնելով Գերմանիայի քաղաքացիների շահերից»,- Spiegel-ը մեջբերում է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտի հայտարարությունը:
Նա հրաժարական է ներկայացրել իր նկատմամբ հնչող քննադատության ֆոնին: Պաշտպանության նախարարին մեղադրում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում «գերմանական բանակը կարգի բերելու» անկարողության համար:
Գերմանական մամուլը երկրի պաշտպանության նախարարի հավանական թեկնածուներ է համարել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) համանախագահ Լարս Կլինբեյլին, դաշնային կանցլերի վարչության ղեկավար Վոլֆգանգ Շմիդտին և երկրի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Հուբերտուս Հայլին։