ԱԺ նիստի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնեց, թե Հայաստանի օդանավակայաններում 2022 թվականին որքան ուղևորներ են սպասարկվել։
«2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած ուղևորների թիվն աննախադեպ է՝ կազմելով 3 միլիոն 697 հազար 539 ուղևոր, որոնցից ՌԴ ավիաընկերություններով՝ 1 միլիոն 458 հազար 718 ուղևոր է տեղափոխվել, հայկական ավիաընկերություններով՝ 916 հազար 524 ուղևոր, իսկ այլ երկրների ավիաընկերություններով 1 միլիոն 322 հազար ուղևոր է տեղափոխվել»,- ասաց փոխնախարարը։
Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ առաջարկվել է ներդրումային ծրագիր մոտակա 5 տարիների համար։
«Խոսքը 350 միլիոն դոլարին համարժեք դրամի մասին է»,- ասաց նա։