Բժիշկների պնդմամբ՝ Հայաստան են ներմուծվում կեղծ կամ երկրում չարտոնված տարատեսակ դեղեր: Քրեական վարույթները, սակայն, անհամեմատ քիչ են, նախ՝ վերահսկող մեխանիզմների անկատարության և քաղաքացիների՝ իրավապահների հետ գործակցելուց խուսափելու պատճառով:
Ազգային ժողովում այս շաբաթ քննարկվեց օրենսդրական նոր նախագիծ, որը հնարավորություն կտա տեսչական մարմնին հսկիչ գնումներ ու դեղատներում առանց նախօրոք ծանուցման ստուգումներ իրականացնել:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան