Երեկ կարևոր օր էր, քանի որ հիմնվել է «Մանթաշյանց» գործարար ակումբի առաջին մասնաճյուղը Եվրոպայում: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում։
«Գերմանիայի «Մանթաշյանցի» բացման միջոցառմանը ներկա էին Հայաստանից ժամանած Մանթաշյանց ակումբի մոտ 40 գործարարներ, ովքեր ակտիվ շփվում ու կապեր են ստեղծում Գերմանիայի հայ գործարարների հետ:
Վստահ եմ, որ առաջին մասնաճյուղի բացումը թույլ կտա հայ գործարարներին ընդլայնել իրենց գործունեությունը, ստեղծել նոր բիզնես-կապեր ու գտնել նոր գործընկերներ»,- նշված է գրառման մեջ։