Թեև շինարարական աղմուկն Արաբկիրում չի դադարել, դադարել են գործել այդ թաղամասում կառուցվող նոր բազմահարկերի ձեռքբերման արտոնյալ պայմանները: Հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի ծրագիրը չի վերաբերում մայրաքաղաքի երկրորդ գոտուն՝ Արաբկիր վարչական շրջանին: Կենտրոնի համար արտոնությունը դադարել էր 2022-ի հուլիսի մեկից: Երևանի քաղաքապետարանում շինթույլտվությունների ակտիվություն արձանագրվել է հատկապես 2021-ին:
Եթե 2021-ին Արաբկիրում տրվել է 213 շինթույլտվություն, 2022 թվականին այդ թիվը 70-ով պակաս է եղել: Սակայն, մինչև 2021-ի հունվարի 1-ը ստացած շինթույլտվությունները՝ կապ չունի՝ Կենտրոնում է, Արաբկիրում, թե Նուբարաշենում, հնարավորություն են տալիս եկամտահարկի ծրագիրը շարունակել անժամկետ, նույնիսկ եթե կառուցապատողը որոշի այդ բնակարանը վաճառել, օրինակ, 5 տարի հետո:
Անդրանիկ Սեդոյան (Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար) - 22-ի ակտիվությունը մեր տվյալներով տարբերվում է մի փոքր ավելի այլ գոտիների հետ կապված, այսինքն, 21-ին փորձել են ստանալ խնդրահարույց գոտիները, այսինքն՝ 1-ին, 2-րդ գոտիներում, ովքեր շինարարություն են անում, իսկ 22 թվականին՝ արդեն ակտիվ են եղել մյուս գոտիների կառուցապատողները, այսինքն՝ երրորդ գոտու, չորրորդ գոտու՝ Ա, Բ, Գ, Դ:
Այս տարվա հուլիսի 1-ից՝ եկամտահարկի վերադարձի համակարգը կդադարի գործել նաև Երևանի երրորդ գոտում: Այն ներառում է մեծ կենտրոնի, Արաբկիրի որոշ հատվածներ, որոնք առաջին ու երկրորդ գոտուց դուրս են և Քանաքեռ-Զեյթունի մի մասը:
Ըստ պետեկամուտների կոմիտեի տվյալի, 2015-ից 2023 թվականներին եկամտահարկի վերադարձի ծրագրից օգտվել է 31955 քաղաքացի, 2756-ը, սակայն ինչ-որ փուլում դադարել է շահառու հանդիսանալ. օրինակ՝ վաճառել է բնակարանը: Պետբյուջեից վերադարձվել է 89.1 մլրդ դրամ: /29199/ Շահառուների թվով ռեկորդայինը 2021-ն է եղել. հիպոտեկով բնակարան ձեռքբերածներից 8598-ը եկամտահարկի վերադարձ է ստացել:
Արմինե Հովսեփյան (ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ) - նշեմ, որ այս 89.1 միլիարդ դրամ գումարի մեծ մասը՝ կարելի է ասել 80 տոկոսը վերադարձվել է վերջին երեք տարիների ընթացքում:
Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններից հետո շինարարական ակտիվությամբ հաջորդը Աջափնյակը, Դավթաշենն ու Նոր Նորքն են, համեմատաբար պասիվ են Նուբարաշենն ու Նորք-Մարաշը:
Հովհաննես Վարդանյան - Որոշ կառուցապատողներ շինարարական աղմուկը արդե՛՛ն մարզեր են տեղափոխել: Կոտայքում կառուցվող այս բազմահարկը, օրինակ, շահագործման կհանձնվի 1 տարուց. այստեղ բնակարանամուտ կնշի 182 ընտանիք:
Արարատի մարզում՝ 285, իսկ Արմավիրում եկամտահարկի վերադարձի ծրագրից օգտվում է 196 քաղաքացի: Իսկ ահա Վայոց ձորում՝ 3, Գեղարքունիքում ծրագրի շահառու է ընդամենը 5 քաղաքացի: Մարզերից ամենաակտիվը Կոտայքն է:
Արմինե Հովսեփյան - Որտեղ շահառուների թվաքանակը կազմում է 3100:
Ոլորտի պատասխանատուները վստահ են, այս պատկերը կփոխվի 2025-ին, երբ Երևանում ամբողջությամբ դադարի գործել եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Մարզերում բնակարանաշինությանը տեմպ տալու համար որոշվել է պետական ծրագիրը շարունակել մայրաքաղաքից դուրս:
Արմեն Չիբուխչյան (Ար-Գո» ընկերության փոխտնօրեն) - Ռիսկայնությունը կախված է գնորդների գնողունակության հետ, կոնկրետ Կոտայքի մարզում, Աբովյանում կան գործող գործարաններ, մարդիկ աշխատում են, վճարունակ են ու դրա համար ռիսկը մինիմում ա+ շատ կարևոր ա, որպեսզի զարգանա ճանապարհները, ինֆրասկտուրաները՝ ջուր, գազ, հոսանք, որպեսզի էդ ամեն ինչը լինի, մարդիկ չունենա ձգտում դուրս գալու»: 2565 / 01:00, 02:00
«Եկամտահարկի վերադարձի ծրագիրը որպես տնտեսական քաղաքականության գործիք մանրամասն ուսումնասիրված չէ»,- այս համոզմանն է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:
Հայկազ Ֆանյան (տնտեսագետ) - Պարզ է, որ ծրագրի շնորհիվ մեծ աճ է արձանագրում շինարարության ոլորտ, մեծ աճ է արձանագրում շինարարության հետ փոխկապակցված, օրինակ, ոչ մետաղական հանքանյութերի արտադրության ոլորտը, կահույքագործության ոլորտը, այսպիսի ոլորտներ և նաև աշխատատեղեր են ստեղծվում, սակայն այն ծախսերը, որ կատարում է պետական բյուջեն և էն արդյունքները, որ մենք ստանում ենք առերևույթ կարծես թե արդարացված չեն և այս ծրագրի հնարավորինս սահմանափակումը բխում է ընդհանուր տնտեսական քաղաքականության շահերից:
Բացի տնտեսական էֆեկտից, կառավարությունը կարևորում է նաև ծրագրի սոցիալական բաղադրիչը. դժվար է ասել, թե բնակարան ձեռք բերած հազարավոր ընտանիքներից քանիսը կարող էին դա իրենց թույլ տալ, եթե ստիպված լինեին կրել նաև հիպոտեկային տոկոսների մարման բեռը: Դա է պատճառը, որ պետական աջակցությունը ոչ թե կդադարի, այլ կտեղափոխվի մարզեր: