Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեն։
Հանդես է եկել մի շարք ֆիլմերում, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Միմինո» ֆիլմը։
Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։
Մի շարք հայտնի երգերի կատարող է՝ «Չիտո-գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։ Համերգներով հանդես է եկել 5 մայրցամաքներում։