Մոլդովայի սահմանապահներն Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լարգա բնակավայրի մոտ հրթիռի բեկորներ են հայտնաբերել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են Մոլդովայի ներքին գործերի նախարարությունից:
Նշվում է, որ բեկորների անկման վայրը շրջափակված է, տեղում աշխատում են սակրավորներ:
Սա Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում հանրապետության տարածքում հրթիռի կամ դրա բեկորների ընկնելու երրորդ դեպքն է։