Անկարան չի միանա Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին, դրանք ավելի շատ վնաս կհասցնեն Թուրքիայի տնտեսությանը, քան Ռուսաստանի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը, հավելել՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ձեռնարկած միջոցներն արդյունավետ չեն եղել:
Իբրահիմ Քալընը կարծիք է հայտնել, որ համաշխարհային հանրությունը բավարար ցանկություն չունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լուրջ բանակցությունների համար պայմաններ ստեղծելու, ինչն էլ անհնար է դարձնում Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի քննարկումները:
Պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի իրադրության կարգավորման հնարավոր բանակցություններին պետք է մասնակցեն նաև Եվրոպան և ԱՄՆ-ը, միևնույն ժամանակ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած խաղաղ ծրագիր դատապարտված կլինի ձախողման, եթե դրանում հաշվի չառնվի Ռուսաստանի կարծիքը։
Ըստ Քալընի՝ Ուկրաինայում հակամարտության ձգձգման դեպքում Եվրոպան կհոգնի ռազմական գործողություններից, իսկ հասարակությունը կհայտարարի, որ չի ցանկանում աջակցել Կիևին: