Իրաքը վերջին շրջանում ներքին գործերի նախարարության կազմից ավելի քան 6 հազար զինծառայող է տեղակայել Իրանի և Թուրքիայի հետ սահմանին՝ հայտնել է Իրաքի ՆԳՆ ղեկավար Աբդել Ամիր աշ-Շամարին։
«Մենք ավելի քան 6 հազար զինծառայող ենք տեղակայել Իրաքյան Քրդստանում՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին: Իրաքի սահմանները կարմիր գիծ են, և մենք ոչնչի առջև կանգ չենք առնի նրա անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նախարարը:
Աշ-Շամարին հավելել է, որ վերջին շրջանում 650 կմ երկարությամբ պատ է կառուցվել Սիրիայի հետ սահմանին, ինչպես նաև ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ Իրաքի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար: