Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը կարծիք է հայտնել, որ փետրվարի երկրորդ կեսին կարող է տեղի ունենալ Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը, սակայն դեռ հստակ ամսաթիվ չկա:
«Մինչ այդ կարող է տեղի ունենալ պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների ևս մեկ հանդիպում։ Դա կլինի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում կայացած բանակցությունների շարունակությունը»,- նշել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ այդ շփումների արդյունքում կդիտարկվի Թուրքիայի և Սիրիայի նախագահների մակարդակով բանակցությունների հնարավորությունը: