Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղում 120 000 մարդու համար արտաքին աշխարհի հետ միակ կապող օղակի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է շվեդ պատգամավոր Բյորն Զյոդերը:
«Հակառակ դեպքում դա կվերածվի հսկայական մարդասիրական աղետի։ Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»,- գրել է պատգամավորը։