ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հաստատումը կախված կլինի Անկարայի պահվածքից, իսկ Հունաստանին հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելու որոշումը դրա հետ կապ չունի։ Նման կարծիք է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Ալեքսանդրուպոլիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք շահագրգռված ենք մեր սեփական սպառազինության ծրագրով։ Ներկայացրել ենք մեր հարցումը։ Դա կապված չէ F-16-երի հետ: Այն, ինչ Կոնգրեսը կորոշի Թուրքիայի հարցով, առանձին հարց է»,- ասել է Միցոտակիսը, հավելել՝ Թուրքիային սպառազինության համակարգեր վաճառելու համար անհրաժեշտ պայման է Անկարայի վարքագծի փոփոխությունը:
«Հունական կղզիների վրայով թուրքական ռազմական ինքնաթիռների և անօդաչուների թռիչքները թռիչքներ են նաև ՆԱՏՕ-ի կղզիների վրայով»,- նշել է Հունաստանի վարչապետը: