Ուկրաինայի ամբողջ տարածքում հնչել է օդային տագնապի ազդանշանը՝ հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները: Երկրի բնակչությանը կոչ են արել թաքնվել ապաստարաններում:
Նշվում է նաև, որ Ուկրաինայի հարավում հրթիռներ են նկատվել։ Հաղորդվում է Նիկոլաևի, Օդեսայի, Խմելնիցկի մարզերում հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին։
Պայթյուններ են հնչել Վիննիցայի շրջանում, Կրիվոյ Ռոգում, Խմելնիցկի, Նիկոլաևի շրջաններում, Դնեպրում, ինչպես նաև Կիևի մարզում և մայրաքաղաք Կիևում: