Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (հունվար, 2023):
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի համար Համաշխարհային բանկը գնահատում է, որ 2022 թվականի տնտեսական աճը կկազմի 10.8%, որն ամենաբարձրն է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։
Հայաստանի համար 2023 թվականին ՀԲ-ն կանխատեսում է 4.1%, իսկ 2024 թվականին՝ 4.8% տնտեսական աճ։