Հունվարի 11-ին ոստիկանության Մասիսի բաժին տեղեկություն է ստացվել, որ Արբաթ գյուղի 46-ամյա մի բնակիչ տանը, տեսանելի վայրում, պահում է կանեփից պատրաստված զանգված: Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները մեկնել են տղամարդու բնակարան և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել նրան: Նրա մոտից հայտնաբերվել պլաստմասսայե շիշ, որի մեջ կանեփի մոխրացած հետքեր էին:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում կայացվեց խուզարկել 46-ամյա տղամարդու տունը: Հյուրասենյակում հայտնաբերվել են կանեփից պատրաստված զանգվածներ՝ մոտ 80 գրամ քաշով:
Դեպքի հանգամանքները պարզվում են: