Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն կատարել Սիրիայի շրջանների մի մասից քրդական ուժերի դուրսբերման պարտավորությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ կատարած իմ այցի ընթացքում մենք կխոսենք Սիրիայի մասին։ Քանի որ նրանք՝ ամերիկյան կողմը, շարունակում են աջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին։ Մեզ համար դա սպառնալիք է։ Մեզ տրված խոստումը չկատարեցին և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը։ Մենք անընդհատ ասում ենք այս երկրներին, որ 2019 թվականի համաձայնագրերի պայմանները չեն կատարվել»,- ասել է նա ուրբաթ Հռոմում՝ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։