Շվեյցարիան թույլ չի տվել Իսպանիային իր զենքը մատակարարել Ուկրաինային, գրում է 20 Minuten թերթը։
«Իսպանիան ցանկանում էր աջակցել Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարելու հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ է արտադրող երկրի՝ Շվեյցարիայի համաձայնությունը, որը Մադրիդը չի ստացել»,- ասվում է հրատարակության մեջ։
Պարբերականը նշում է, որ Բեռնը դիրքորոշումը հիմնավորել է երկրի չեզոք կարգավիճակով և ռազմական նյութերի մասին օրենքով։