«Ադրբեջանի պահվածքը վիրավորանք է մարդու իրավունքների, մարդասիրական արժեքների և քաղաքակրթության օրակարգին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Պետություններն ու միջազգային կառույցները, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, պարտավոր են վերջ դնել Ադրբեջանի հանցավոր ամենաթողությանը և անպատժելիությանը»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։