Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի պատճառով Կորեական թերակղզում իրավիճակի վատթարացման դեպքում Սեուլը կարող է այլ պետության մարտավարական միջուկային զենք տեղակայել կամ սեփական զենք մշակել՝ փոխանցել է KBS հեռուստաալիքը։
Միաժամանակ Յունը հավելել է, որ այս պահին առավել իրատեսական է ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Ավելի վաղ նա հայտարարել էր ամերիկյան միջուկային ուժերի վերաբերյալ համատեղ պլանավորման շուրջ քննարկման մասին։