Ռուսաստանին անհանգստացնում են վերջին շաբաթներին Բաքվի և Երևանի հարաբերություններում նկատվող բացասական միտումները՝ խիստ հռետորաբանության ակտիվացումը, մեղադրանքների փոխանակումը, ինչն ուղեկցվում է տարածաշրջանում լարվածության աճով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովան նշել է. «կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին՝ բարի կամք դրսևորել և համատեղ փոխզիջումներ փնտրել, մենք ամեն կերպ կաջակցենք դրան»։
Նրա խոսքով՝ հայկական կողմը բաց է թողել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ադրբեջանցիների հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու լավ հնարավորություն՝ այն օգտագործելու խնդրահարույց հարցերը քննարկելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մեր առաջարկը մնում է ուժի մեջ։ Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների համար»,- նշել է Զախարովան։