ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմի որոշմանը:
«Ակնհայտ է, որ այս հարցում Հայաստանը շարունակում է գործել՝ ելնելով այն առաջնահերթ խնդիրներից, որոնք դրված են իր զինված ուժերի առջև՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը։ Կցանկանայի հիշեցնել, որ նախորդ տարի ևս ՀՀ պաշտպանության նախարարությունը զորակազմ չի հատկացրել Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների համար»,- նշել է Զախարովան՝ հավելելով՝ դա որոշակի դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար՝ ստիպելով վերաձևակերպել ռազմական գերատեսչությունների գծով արդեն համաձայնեցված ծրագրերը։
ՌԴ ԱԳՆ նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահների արդյունավետ պատրաստության կազմակերպման համար այժմ աշխատանքներ են տարվում ՀԱՊԿ շրջանակում, և հույս է հայտնել, որ արդյունքում օպտիմալ լուծումներ կգտնվեն։