Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են մի շարք ուղղություններով երկկողմ համագործակցության ընդլայնումը:
Ալիևը դրական է գնահատել Բաքվի և Հռոմի միջև կապերի զարգացման տեմպերը՝ ընդգծելով Իտալիայի ներդրումը ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ Ադրբեջանի համագործակցության ամրապնդման գործում:
Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ երկու երկրների միջև հաջող համագործակցություն է ընթանում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, ընդգծել Հարավային գազային միջանցքի արդյունավետությունը: