Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ռուս-իրանական օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացման վրա: Նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը՝ նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Կողմերը դրական են գնահատել Աստանայի գործընթացի շրջանակներում հաստատված սերտ համակարգմանը, որն առանցքային դեր է խաղում սիրիական կարգավորման գործում. «Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով փոխգործակցությունը շարունակելու տրամադրվածություն է արտահայտվել»:
Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ռաիսին անդրադարձել է Կովկասին, հայտարարել, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն համագործակցության միջոցով:
«Իսլամական Հանրապետությունը միշտ ընդգծում է տարածաշրջանային ինտեգրման ուժեղացման անհրաժեշտությունը և տարածաշրջանային գործերին օտարերկրյա միջամտության վնասակարությունը»,- նշել է Ռաիսին: Նախագահներն անդրադարձել են նաև Ուկրաինայի հարցին: