Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքը, և միայն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն է իրականացնում ծանր հիվանդների տեղափոխումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Չկա սնունդ, դեղորայք և/կամ ապրելու միջոց: 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տառապում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ»,- գրել է Մարուքյանը։