ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը:
Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար.
1. միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,
2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
3. միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,
4. միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,
5. միջազգային ինտելեկտուալ մրցույթներ,
6. միջազգային ստարտափ ծրագրեր:
2022 թվականին փոխհատուցում ստացել են 15 երիտասարդներ՝ 3 773 930 (երեք միլիոն յոթ հարյուր յոթանասուներեք հազար ինը հարյուր երեսուն) ՀՀ դրամին համարժեք: Ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու համար միջոցառման մասնակիցները պետք է դիմում ներկայացնեն նախարարություն՝ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգին և դիմումի ձևին համապատասխան: