ՌԴ-ն և Հայաստանը Ղարաբաղի վերաբերյալ տարբեր մակարդակներով բանակցում են՝ ասել է Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսում հնչեցրած միտքը՝ Արցախում ՄԱԿ-ի մանդատով օժտված միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու վերաբերյալ։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահներ Ղարաբաղ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել: Հայաստանի առաջարկը՝ ՄԱԿ-ի ԱԽ հավանական դիմում ներկայացնելու վերաբերյալ, Մոսկվայի և Երևանի միջև քննարկվում է աշխատանքային մակարդակով, սակայն դրանց տեղակայման համար անհրաժեշտ է հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը»,- ասել է Պեսկովը: