ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը: «Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացմանը և այն պետք է անհապաղ վերացվի։ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցությունն ապահովելու համար»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է հանձնաժողովը: