Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբը առաջարկներ է մշակում 2023 թ. ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները կազմակերպության անդամ այլ երկրների տարածքում անցկացնելու հնարավորության վերաբերյալ: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ Միացյալ շտաբը ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկություն է ստացել 2023 թ. Հայաստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժություն անցկացնելու ոչ նպատակահարմար լինելու մասին։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ում նման զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չէ այս իրավիճակում: