Ենթադրում ենք, որ ՀՆԱ-ն կլինի 12,5-13-ին մոտ: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՆԱ-ի ցուցանիշներին: Ինչ վերաբերում է ռուսաստանցիների այցին Հայաստան, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այն, որ ՌԴ-ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների դերը շատ էական է, դա էլ ակնհայտ է: Մենք 2022 թվականի համար, մինչև իրադարձությունները, նախատեսել էինք 7 տոկոս տնտեսական աճ, բայց շատ ավելին է ստացվել: 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ ենք նախատեսել, և պետք է աշխատենք, որ դա առնվազն ապահովենք»:
Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ 10 միլիարդ դրամով աջակցություն է ցուցաբերվել բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որը ոչ միայն Հայաստան տեղափոխված մասնագետներին կպահի Հայաստանում, այլ նաև նոր հոսք կապահովի:
Վարչապետը նկատեց, որ շինարարական բում է Երևանում, սակայն կարևորեց, որ առկա տնտեսական աճը միայն շինարարության հաշվին չէ: