Բանակցությունների ընթացքում ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. այդ ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք բանակցում ենք նաև այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն ԼՂ հայության և Ադրբեջանի միջև, այսինքն՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև, և դա մեր բանակցությունների թեմաներից մեկն է։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԼՂ անվտանգության երաշխավոր լինելուն, նաև ՀՀ-ի և իմ ստորագրությամբ է ՌԴ խաղաղապահ զորախումբը մուտք գործել ԼՂ։
ԼՂ-ում անվտանգության ապահովման միջոցների և մանդատների մասին ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթուղթ։
Նաև սրանով է ՀՀ-ն անվտանգության երաշխավորի իր դերակատարումը կատարում»,- ասաց նա: