ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չէ Երևանի համար: Առաջին ալիքի հարցին ի պատասխան՝ հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարարության ավելի վաղ արված հայտարարությանը:
«Հայաստանի պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Նման զորավարժություններ Հայաստանում համենային դեպս այս տարի չեն կայանա»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀԱՊԿ զորավարժությունը սպառնալիք կլիներ թուրք ադրբեջանական տանդեմի համար և այդ պատճառով է Երևանը հրաժարվել դրանից, վարչապետը ներկայացրել է հնարավոր ռիսկերը, նշելով՝ ՀԱՊԿ վրա հույս դնում ենք, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել: