ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում: Հունվարի 8-ից նահանգում փոթորիկների և ջրհեղեղների պատճառով ավելի քան 120 հազար տուն հոսանքազրկվել է, կան զոհեր:
Տեղական իշխանությունների հրամանով՝ Կալիֆոռնիայի 17 շրջանում զանգվածային տարհանում է իրականացվում:
Լրատվամիջոցների տվյալով՝ փոթորիկը շարժվում է դեպի հարավ, սողանքների և ջրհեղեղների վտանգը մեծ է Լոս Անջելեսում և Վենտուրայում: