Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է Կիևի սպառազինության կարիքները։
«Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան տեղեկացրել եմ մարտի դաշտում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սպառազինության հրատապ կարիքների մասին»,- գրել է Զելենսկին Twitter-ի իր միկրոբլոգում:
Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրամիության միջև համագործակցության մասին հռչակագրի ստորագրման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը և ԵՄ անդամ երկրները համատեղ արդեն 50 մլրդ եվրո են հատկացրել Ուկրաինային որպես օգնություն: